Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրապահական խմբերը մեկնում են առաջնագիծ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ekm

Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության: ԵԿՄ վարչությունում գործում է գլխավոր օպերատիվ շտաբ, շտաբեր են գործում նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում, մարզային խորհուրդներում: Ուշագրավ է, որ քաղաքացիների աննախադեպ աշխուժություն է նկատվում ԵԿՄ շտաբերում: Ազատամարտիկներ, ուսանողներ` տղա, թե աղջիկ, բժիշկներ, բուժքույրեր, այլ ոլորտի մասնագետներ դիմում են ԵԿՄ շտաբերում ընդգրկվելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: Դիմողների թվում են նաեւ շատերը, որ նախկինում ԵԿՄ անդամ չեն եղել եւ այսօր են անդամագրվում Երկրապահին: Այսօր վաղ առավոտից արդեն կամավորական առաջնագիծ մեկնելու դիմումներ ներկայացրած երկրապահական խմբերը` մի քանի հազար հոգի, մեկնում են առաջնագիծ` համապատասխան առաջադրանքների: Բնականաբար, քայլերը համաձայնեցվում են պետական կառույցների հետ` ՀՀ եւ Արցախի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարների եւ պաշտպանության նախարարների: Այսօր Արցախ են մեկնել նաև ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները: Պատմաբան Արա Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է առաջնագիծ գնացող դաշնակցականների լուսանկարները ճանապարհից առաջ և կատարել «Բարի վերադարձ մեզ: Առաջին ջոկատը գնաց Արցախ» գրառումը: