Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտայնմայերը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Քաղաքականություն
535d51e8ea9f80d00dfe446ab7c9e3c2

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը չափազանց մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով, քանի որ հրադադարի ռեժիմի խախտումները կարծես թե ստացել են նոր որակ՝ համեմատած նախորդ տարիների: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Շտայնմայերը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: