Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

Քաղաքականություն
4e479f2d31f1544a5c3e34ebf0a97bc3

Մի քանի խորհուրդ՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։ բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։ գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժե միանգամից ինտերնետով տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում։