Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է հասնել վերջնական կարգավորման. ՇԱԳԱՄ

Քաղաքականություն
shushi_gumartak

Ադրբեջանը մեր դեմ վարում է սողացող և հյուծիչ պատերազմ, որն այսօր արդեն հասցնում է լայնամասշտաբ պատերազմի մակարդակի: Նման զարգացման հեռանկարն անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական առումներով անընդունելի է մեզ համար, ուստի ընդամենը մեր դիրքերի պահպանմամբ և հակառակորդի նկատմամբ հարաբերական հաղթանակով բավարարվելու փոխարեն հարկավոր է խստագույնս պատժել նրան՝ խորտակիչ հարվածներ հասցնելու և տարածքային կորուստներ պատճառելու միջոցով: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որը կբացառի հետագայում Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ որևէ ոտնձգության հնարավորությունը և կերաշխավորի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, ինչպես նաև դրա շնորհիվ՝ Արցախյան հակամարտության խաղաղ ու հայանպաստ վերջնական կարգավորումը: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում Արցախի մեր հայրենակիցներին ու Հայկական բանակին և ազատամարտիկներին ու երիտասարդությանը կոչ անում պատրաստ լինել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կանգնելու Հայրենիքի պաշտպանության շարքերում:    «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն