Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորները կշարունակեն քվեարկել զինվորական գրքույկներով (տեսանյութ)

Քաղաքականություն
aj44

Ազգային ժողովում ընթանում է «4+4+4» ձեւաչափի քննարկումը՝ կապված ընտրական նոր օրենսգրքի հետ: Այս պահին քննարկվում է նույնականացման քարտերով քվեարկության մասնակցելու հարցը: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նույնականացման քարտում յուրաքանչյուր անձ ունի հանրային ծառայության իր համարանիշը, որտեղ նշված են նրա բոլոր տվյալները եւ, ըստ այդմ, հնարավոր է նույնականացման քարտով բացարձակ իդենտիֆիկացնել մարդուն: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա, Հարությունյանի խոսքով, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում այդ ցուցակները էլեկտրոնային տարբերակով այնպես են տեղադրված, որ հնարավոր է ներբեռնել դրանք եւ համեմատել՝ արդյոք մարդը մի քանի ընտրատեղամասում գրանցված է, թե ոչ. «Այդ համեմատությունը ձեռքով չենք անում, այլ համակարգչով» ,-ասաց նա: Հրայր Թովմասյանի խոսքով էլ՝ շատ երկրներում ընտրությունների համար մարդկանց անձնագրերի հիման վրա տրվում են ընտրական իրավունքի վկայականներ: «Հայաստանում այդ վկայականի փոխարեն ծառայում է նույնականացման քարտը»,-նշեց նա՝ հավելելով, որ զինվորականներին դա չի վերաբերում. նրանք շարունակելու են քվեարկել իրենց զինվորական գրքույկներով: Նա նաեւ նշեց, որ նույնականացման քարտը կորցնելու դեպքում անձի մատնահետքը միայն բավական է, որպեսզի ստուգվի նրա տվյալները եւ նա կկարողանա այդ կերպ մասնակցել քվեարկությանը: