Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մատների թանաքոտումն աֆրիկյան վայրի ցեղերին է բնորոշ» (տեսանյութ)

Քաղաքականություն
levon

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի համար ընտրական նոր օրենսգրքի քննարկումներն Ազգային ժողովից դուրս կարեւոր չեն: Նրա խոսքով՝ երեկվա 4+4+4 ֆորմատով քննարկմանը եւ’ շոու կար, եւ’ քննարկման ցանկություն: «Քաղաքական մեծամասնությունը եւ իշխանությունը շահագրգռված է  հնարավորինս լայն քննարկում անցկացնել, բայց վստահ չեմ, որ բոլոր քաղաքական ուժերն են այդ ցանկությունը տածում»,-ասաց նա՝ հավելելով, որ կան քաղաքական ուժեր, որ անհեթեթ առաջարկներ են անում. «Օրինակ՝ մատների թանաքոտումը: Կատաստրոֆիկ անհեթեթություն է: Դա աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մի բան է, որը բերել Հայաստանի Հանրապետություն՝ եվրոպական երկիր, չլուծելով դրանով ոչ մի հարց, ես չեմ ընդունում: Նրանք գիտեն, որ երբեք չի ընդունվելու դա, բայց հնչեցնում են, որ ասեն՝ տեսեք, առաջարկություն ենք անում, չեն ընդունում»: Պատգամավորը չի ընդունում նաեւ ընդդիմության պահանջը՝ ստորագրված ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ. «Ենթադրենք Յակուտիայում մշտապես բնակվող  ՀՀ քաղաքացի կա: Նրա տեղը ո՞վ է գնալու ստուգի ցուցակները, ո՞վ է որոշելու՝ նա քվեարկե՞լ է, թե՞ ոչ, մի հարեւանը մի բան կասի, մյուսը՝ այլ բան: Ու՞մ է տրված այդ լիազորությունը՝ գնալ ուրիշի տեղը ստուգել ցուցակները»,-եզրափակեց նա՝  կատակով նշելով, որ նույնիսկ մեռելները չեն կարող ստուգել այդ ցուցակները: