Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահության նախարարությունը գումար է ուզում

Քաղաքականություն
armen-muradyan

Կառավարությունն այսօր որոշեց 40.274.9 հազար դրամ տրամադրել Առողջապահության նախարարությանը: Գումարը անհրաժեշտ է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի եւ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի ստեղծման առաջին փուլն ավարտելու համար: Հիմնական գործունեությունը սկսելու համար անհրաժեշտ է գումար պահպանման ծախսերի, կահույքի ձեռքբերման ու կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  վարչապետից երեք օր խնդրեց՝ նախագահի աշխատակազմի  և Ֆինանսների նախարարության հետ որոշ հարցեր քննարկելու համար: «Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում, բա ինչո՞ւ համաձայնությունները չեք հավաքել»,- հարցրեց վարչապետը: Արմեն Մուրադյանը բացատրեց. «Խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարարական կոմիտեում, եղել են առաջարկներ, պարզապես երեկ ուշ երեկոյան նույնպես եղել է առաջարկ` խմբագրական որոշակի փոփոխություններ անելու համար»: Վարչապետը երեք օր ժամանակ տրամադրեց՝ հարցը նախագահի աշխատակազմի և Ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար: