Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շարունակում են փորել Rich, Santa Fe և այլ սրճարանների ընդերքը»

Հասարակություն
8def73e31598aa185a574279592b7446

Երևանի լրատվականից  առանձնացնելով    պարոն Մարգարյանի  երկու՝   «Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» 14.03.2016   և «Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են»  01.03.2016 ,  կարևոր  շեշտադրումներ  պարունակող ասելիքները,  բարձրացնում եմ հասարակությանը   հուզող   հետևյալ հարցերը.

  1. Վերջերս տեղի ունեցան ծառահատումներ, որոնք, ինչպես Դուք   հայտարարեցիք, ոչ  միայն  թույլատրված  չէին, այլև  խոստացաք քրեական  պատասխանատվության ենթարկել  ծառահատողներին:  Ի՞նչ  ընթացք  ունի  Ձեր հայտարարությունը:
  2. Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրեր   շարունակում են իրականացվել, շարունակում են փորել  Rich,   Santa Fe և  այլ  սրճարանների   ընդերքը, որի պատճառով   կարող են չորանալ ծառերը: Այս առումով  վտանգված են  նաև Օղակաձև  ու Հաղթանակ զբոսայգիները:  Հետևաբար, քաղաքապետի  պնդումն այն մասին, թե  Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են,  ինչո՞ւ  չի վերաբերում այս սրճարանների ընդերքին և  զբոսայգիներին:
  Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ