Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալի բողոքը

Հասարակություն
cmah-Artur

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր մերժել է ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը: Ցմահ դատապարտյալը  բողոքարկում էր  հինգ տարի առաջ  «Նուբարաշեն» ՔԿՀ կայացրած ակտը։  Նրա մոտ  բջջային հեռախոս էր հայտնաբերվել, որն էլ համարվել էր այնպիսի զանցանք, որի դեպքում չի կարող ներկայացնել պայմանական ազատ արձակման դիմում։ Որոշման հրապարակմանը ներկա է եղել նաեւ Արթուր Մկրտչյանը: Նրա համար անակնկալ չի եղել դատարանի որոշումը: Արթուր Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը նշեց, որ  դատարանի որոշումը կբողոքարկեն  Վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ 20 ցմահ դատապարտյալներ հատել են 20 տարվա շեմը, սակայն նրանցից ոչ մեկն ազատ չի արձակվել: Ի դեպ.  Արթուր Մկրտչյանը  մեղավոր է ճանաչվել 5 համածառայակիցների սպանության մեջ: Դատարանում չի ընդունել մեղքը՝ պնդելով, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, որոնք այդ օրը եղել են Կոթիի զորամասի հենակետում: