Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Sputnik Լատվիան վերաբացվել է .com դոմենային գոտում

Հասարակություն
Sputnik-Logo

Մարտի 29-ին Sputnik Լատվիա տեղեկատվական պորտալը պաշտոնական ծանուցում էր ստացել .lv դոմենային գոտում ռեսուրսը փակելու մասին ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Լատվիայի իշխանության կողմից.lv դոմենային գոտում ռեսուրսը փակելու վերաբերյալ հայտարարության հետ կապված` Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն Sputnik Լատվիա լրատվական ռեսուրսը ռուսերեն և լատիշերեն լեզուներով գործարկել է.com դոմենային գոտում։ Sputnik-ի պրոֆեսիոնալ լրագրողական և խմբագրական թիմը շարունակում է ընթերցողներին պատմել միջազգային և տեղական իրադարձություններն ու արդիական թեմաների վերաբերյալ տարբեր կարծիքներ ներկայացնել։ Բացի այդ` Լատվիայի բոլոր ընթերցողներին հասանելի է լատիշերեն և ռուսերեն լեզուներով Sputnik-ի բջջային հավելվածը iOS և Android համակարգերով։ Հիշեցնենք, որ Sputnik Լատվիան մարտի 29-ին պաշտոնական ծանուցում էր ստացել ռեսուրսի փակման մասին.lv դոմենային գոտում։ Դոմենը գրանցողի պաշտոնական նամակի համաձայն, որը հղում է անում Լատվիայի ԱԳՆ հարցմանը, «sputniknews.lv դոմենի գրանցումը խախտում է ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ»։ Փետրվարին Լատվիայից Եվրախորհրդի պատգամավոր Ռոբերտ Զիլեն Լատվիայի LNT հեռուստաալիքի եթերում կոչ էր արել փակել Sputnik Լատվիա տեղեկատվական պորտալը։ Զիլեն մեղադրել էր Sputnik Լատվիային «Լատվիայի մեդիադաշտի վրա հարձակում կատարելու մեջ» և այն «քարոզչական ԶԼՄ» էր անվանել։ Պատգամավորը Լատվիայի իշխանությունից պահանջում էր «իրավաբանորեն և տեխնիկապես» լուծել «քարոզչության» հարցը։ Sputnik գործակալության ներկայացուցիչները ռեսուրսը փակելուց հետո ընդգծել են, որ Sputnik-ը լատիշերենով աշխատում էր երկրի գործող օրենսդրության համաձայն, որը երկրի տարածքում չի պահանջում պարտադիր գրանցում առցանց ԶԼՄ-ի գործունեության համար։ Այդպիսով` Sputnik-ը չի խախտել գործող օրենսդրության որևէ կետ։ Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: