Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ. «4+4+4 ֆորմատի բանակցությունները պետք է տեւեն 2 շաբաթ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

Վաղը 4+4+4 ֆորմատի 12 ներկայացուցիչները կսկսեն Ընտրական օրենսգրքում 5 փոփոխություն կատարելու շուրջ բանակցությունները. «Այնտեղ հնարավոր չէ ժողովրդի թիկունքում ինչ-որ մութ գործարքներ անգամ տեսականորեն կատարել: Դա արվում է 12 մարդու ներկայությամբ բոլորը անկախ»,- ասում է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Զուրաբյանը դեմ չէր լինի, որ բանակցությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվի, քանի որ հասարակությունից թաքցնելու ոչինչ չկա. «Առաջարկում ենք պարզ բան, ասում ենք՝ եկեք կամերաների առաջ կամ մեկ կամերա թող դնեն, չեմ ասում բոլոր լրագրողները դնեն, մեկ կամերա լինի ու դա հեռարձակվի, թե ինչ են էնտեղ խոսում»: Իշխանությունն, ըստ Զուրաբյանի, այլընտրանք չունի, պետք է ընդունի ընդդիմության պահանջը եւ Ընտրական օրենսգրքում կատարի էական փոփոխություններ՝ հրապարակի քվեարկածների ցուցակները, մաքրի ընտրացուցակները եւ տարանջատի Հայաստանում գտնվողներին չգտնվողներից եւ այլն: Միջազգային կառույցներն էլ են դա պահանջում Հայաստանից։ «Միջազգային հանրությունը չի գնա տնտեսական համագործակցության Հայաստանի հետ, եթե չստանա շատ հստակ երաշխիքներ, որ Հայաստանում պետք է անցկացվեն վերջապես ազատ եւ արդար ընտրություններ»: Լեւոն Զուրաբյանը հիշեցնում է, որ 5 կետերի ընդունումն ընդդիմության քմահաճույքը չէ, այլ՝ հասարակության պահանջը: Լրագրողները նկատեցին, որ չկա երաշխիք, որ իշխանությունները կհամաձայնվեն զիջել եւ ընդունել, ասենք, ցուցակների հրապարակումը «Պիտի գնանք եւ կռիվ տանք, որ էդ բանը իրագործվի»,- ասում է նա: Իշխանության շահերից է, ըստ Լեւոն Զուրաբյանի, բխում ընդդիմության պահանջների հետ համաձայնվելը: Սակայն եթե բանակցություններով ընդդիմությունը որեւէ արդյունքի չհասնի, պարտադրանքի այլ ճանապարհներ կան. «Եթե լինի փոխադարձ համաձայնություն, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, կարելի է նաեւ փողոց դուրս գալ, ինչու՞ չէ: Ընդ որում կարելի է փողոց դուրս գալ մինչեւ ավարտը»: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նկատում է, որ այնպես չէ, որ իշխանությունները կարող են այս բանակցությունները ձգձգել եւ ձանձրացնել հասարակությանը՝ ինքը պահանջելու է, որ բանակցությունների ընթացքը տեւի 2 շաբաթ: Եթե իհարկե, երկու շաբաթվա ընթացքում չնկատվի, որ համաձայնության դինամիկա կա: