Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանացի պատվիրակն այցելել է Ծիծեռնակաբերդ

Քաղաքականություն
d2fd7a66-c837-4d1b-9d40-c6cc003b4415

Մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին: ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում: