Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«4+4+4» ֆորմատն՝ ընդդեմ Բաղրամյան 26-ում արված ֆոտոսեսիայի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan1

Լեւոն Զուրաբյանն այսօր պատասխանել է «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի այն մեղադրանքին, որ ՀԱԿ-ը դատապարտում էր Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին մասնակցող ուժերին, իսկ այսօր ՀՀԿ-ի հետ բանակցում է 4+4+4 ֆորմատով: «4+4+4 ֆորմատը հանրության օրակարգն է,-հակադարձել է Լեւոն Զուրաբյանը,-իսկ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի օրակարգն էին: Երկրորդ, փոփոխություններ պահանջողն այս դեպքում մենք ենք, իսկ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր»: Լեւոն Զուրաբյանն ասում է, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը ֆոտոսեսիա էր անում լրագրողների եւ հանրության աչքից  հեռու, իսկ 4+4+4 ֆորմատի դեպքում միմյանցից անկախ 12 մարդ բանակցում է բաց միջավայրում: «Մութ գործարքները բացառված են»,-ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: