Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատրոնի միջազգային օրվա խաղացանկը

Հասարակություն
tatron-1

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: «Ա1+»-ը ներկայացնում է, թե թատրոններում այդ օրը ինչ ներկայացումներ են սպասվում: Եվ այսպես, մարտի 27-ին,  ժամը 19:00-ին Երեւանի «Գոյ» թատրոնում տեղի կունենա «Լռության մեղեդի» մոնոներկայացումը: Բեմում կլինի Համլետ Չոբանյանը: Նույն օրը դարձյալ ժամը 19:00-ին «Մհեր Մկրտչյան»  արտիստական թատրոնում կկայանա «Ամուսնանալը հեշտ բան չէ» կատակերգական ներկայացումը: Դերերում` Ռուդիկ Մարտիրոսյան , Արսեն Գրիգորյան , Լուսինե Ավանեսյան , Լիլի Դավթյան , Սյուզի Կիրակոսյան , Քնարիկ Զաքարյան , Սարգիս Վարդեւանյան , Անջուլինա Թոքմաջյան: Կատակերգությունը մեկ գործողությամբ է: Գյումրիում Թատրոնի միջազգային օրը նույնպես ներկայացնում կա: Ժամը 18:00-ին Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում նախատեսված է «Լիր Արքա» ներկայացումը:  Բեմադրության հեղինակ` Արթուր Սահակյան, գլխավոր դերում` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյան: Չմոռանանք նաեւ փոքրիկ թատերասերներին: Նրանց համար Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում առավոտից ներկայացումներ են նախատեսված: Ժամը 12:00-ին «Անբան Հուռին», 16:00-ին՝ «Կարմիր գլխարկը», իսկ երեկոյան 18:00-ին՝ «Ոսկե ճուտիկը»: