Եղեգնաձորում ձեթով պանիր է արտադրվում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր:Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքներիմեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորիմարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ: «Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես, հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Հետևողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռևս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ», - նշել է ՀՀ գյուղատնտեսությաննախարար Սերգո Կարապետյանը: Ամփոփելով մարզում բուսաբուծության ոլորտի նախորդ տարվա արդյունքները` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի` գարու, ցորենի բերքատվությունը: Նախարարի խոսքով` սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղելհանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85 տոկոսի չափով ներքին ռեսուրսների հաշվին,սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը: Եթե 2010 թվականին ցորենիբերքատվությունը կազմում էր ընդամենը 22,5 ց/հա, ապա արդեն 2015 թվականին այն հասավ 34 ց/հա-ի: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման առումով, և մարզպետարանն ամեն կերպ պատրաստ է աջակցել մարզի գյուղատնտեսներին գարնանացանն արդյունավետ կազմակերպելու գործում: Նա նաև հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում այս տարի մարզի ցանքատարածությունները ևս մոտ 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավորաշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Խնձորուտ համայնքի ֆերմեր Սևադա Հմայակյանը և Եղեգնաձորի պահածոների գործարանի սեփականատեր Սարգիս Պողոսյանը, իսկ մի խումբգյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել ենշնորհակալագրերի: Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն գոութ» ընկերություն: Տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կազմակերպությունը կաթ է մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից, մեկ լիտրը 150 դրամով: Ֆերմերային տնտեսություններից մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է: Նա նաև նշել է, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար: Խաչիկ Մարտիրոսյանը հավելել է, որ ի տարբերություն մյուս տեսակների` այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում: Ընկերությունն արտադրում է պանրի 9 տեսակներ, որոնցից 6-ը` այծի կաթով, հանրապետությունում միակն է, որ ունի յուրօրինակ պանրատեսակ` «ձեթով պանիր»: Գյուղատնտեսության նախարարություն