ՄԻՊ-ը` Մաշտոցի պուրակի դեպքերի մասին
Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որՄաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվելՈստիկանության Կենտրոնականի բաժին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներնանմիջապես այցելել և առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանությանաշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաևհանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին: Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուրտեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը: Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններիցպահանջվել են համապատասխան պարզաբանումներ: Պաշտպանի աշխատակազմ