Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակել ապրել Ջավախքում որպես հայ

Հասարակություն
glxavor-1

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գրադարանում պատմաբան  Տիգրան Պետրոսյանցի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստան, Հայրենի եզերք, Ջավախք» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, բազմաթիվ գրողներ, մտավորականներ, ուսանողներ: Ցուցադրությանը ներկայացված են  Ջավախքին եւ  ջավախցիներին նվիրված շուրջ 500 գիտական, գեղարվեստական եւ հանրամատչելի գրքեր, ինչպես նաեւ կտավներ: Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իրեն կաշկանդված է զգում այսքան մտավորականների շրջանում, բայց եւ հավելեց, որ կարեւոր է համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը. «Կարծես թե բոլոր ջավախցիներս զգում ենք այդ պարտավորությունը, որ հայրենիքի համար գործ անենք: Ջավախքը երեւելիների բնօրրան է»,-ասաց նա՝ մաղթելով, որպեսզի հաջորդ անգամ գրքերի թիվն այնքան մեծ լինի, որ պահարանները քչություն անեն: j1 Տիգրան Պետրոսյանցի համար, ով 40 տարի առաջ քրոջն Ախալքալաք է ամուսնացրել, մեծ ցավ է եղել Ջավախք մուտք գործել միայն հատուկ թույլտվությամբ: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «Մեր օրերում որեւէ մեկն այսպես մասսայական չի կազմակերպում, որ Ջավախքը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Այսօր մենք փորձեցինք միավորել Երեւանում ապրող, Երեւանից դուրս ապրող եւ այդ երկիրը ներկայացնող մարդկանց: Միշտ չէ, որ նրանք իրար հետ լավ են, բայց եկեք անենք այնպես, որ այսօր բոլորն այստեղ լինեն»,-նշեց նա: j2 Հարցին, թե որն է ամենակարեւոր խնդիրը, որն առկա է այսօր ջավախցիների մոտ, պարոն Պետրոսյանցը պատասխանեց. «Ամենակարեւոր խնդիրը՝ շարունակել ապրել այնտեղ որպես հայ, իսկ դրա համար պետք է լուծվի կրթական խնդիրը, կրթական ծրագիրը պետք է լինի հայերեն»,-եզրափակեց նա: j3 j4