Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը դիմում է քաղաքացիական հասարակությանը

Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

Սույն թվականի փետրվարի 29-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պարզելու՝ թե ինչու՞  Հայաստանը չի ստորագրում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվեցիա) (այսուհետ` Կոնվենցիա), քննարկումների ի՞նչ փուլում է գտնվում Կոնվենցիային միանալու հարցը, ի՞նչ խոչընդոտներ են առկա Կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու համար և ե՞րբ է նախատեսվում Կոնվենցիայի ստորագրումը և վավերացումը: Ի պատասխան Զ. Փոստանջյանի հարցման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը մոտ ժամանակներում կնախաձեռնի փաստաթղթի ստորագրումը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են բռնության կանխարգելման համար` միավորել ուժերը հիշյալ հարցի շուրջ, ցուցաբերել ակտիվություն և ուշադրություն՝ Կոնվեցիան շուտափույթ ստորագրելու համար: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն Untitled