A
A
Առողջապահության նախարարն այլ պաշտոնի առաջարկ չի ստացել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ընդամենը եղել է համանախագահության առաջարկ մարտի 23-28 Ժնեւում կայացող ԱՀԿ ասամբլեայի ժամանակ: Այս մասին այսօր հայտարարեց նախարար Մուրադյանը՝ ի պատասխան լուրերի, թե ինքը մայիսին ազատվելու է նախարարի պաշտոնից եւ աշխատանքի է անցնելու ԱՀԿ-ում՝ որպես նախագահի տեղակալ։ Ինչ վերաբերում է պաշտոնից ազատված ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ ՀՀ Առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերին, ապա Արմեն Մուրադյանը նշեց, որ որեւէ մեկնաբանություն չունի. «Այդ մասին եւս լրագրողներից առաջին անգամ լսեցի, ինչպես եւ ԱՀԿ-ում պաշտոնի անցնելու վերաբերյալ ձեր շփոթմունքի վերաբերյալ»: