Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Քուշկյանն ազատվել է պաշտոնից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qushkyan1

ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր սեփական դիմումի համաձայն  այսօր ազատվել է պաշտոնից: Հարություն Քուշքյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հաստատեց այս լուրը՝ նշելով,  որ «այն, ինչ որ իր առջեւ դրված էր՝ արեց, վերջացրեց»: «Ստեփանակերտի հիվանդանոցում իր սեփական միջոցներով  գնել է այն սարքը, որի միջոցով ստենդ են դնում մարդու անոթների մեջ: Այդ ծառայությունն արդեն մեկ տարի ու կես է աշխատում է, եւ լավ է աշխատում, լավ հիմքերի վրա է դրված:  Արտոնությունները շատ բարձր են: ԼՂՀ  շրջաններում բացվել են նոր հիվանդանոցներ, ծննդօգնությունը դարձել է  անվճար եւ մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել»,- «Ա1+»-ին ասաց Շուշան Հունանյանը: Մամուլի խոսնակը միաժամանակ տեղեկացրեց, որ  այս երկու տարիների ընթացքում նախարարը ապրել է ընտանիքից կտրված՝ «Արմենիա» հյուրանոցում: