Ալֆա Ֆարմը՝ կենսաբանական ակտիվ հավելումի մասին
«Ալֆա Ֆարմ» ընկերությունը արձագանքել է 21.03.2016թ.-ին /a1plus.am / էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածին, որտեղ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դիտարկում է իրականացրել «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի դեղատներում: Մասնավորապես դեղատներում իրացվող «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումներից կատարվել է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված սինթետիկ բաղադրատարր՝ «Տադալաֆիլ»: Վերոնշյալի վերաբերյալ «Ալֆա Ֆարմ» ՓԲ Ընկերությունը հայտնում է՝ 1. «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումները Ընկերությունը ներկրել է Ռուսաստանի Դաշնությունից՝ ԵԱՏՄ շրջանակներում: 2. Ընկերությունը «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումների ներկրման ինչպես նաւ իրացման ժամանակ գործել է բացառապես օրենսդրական դաշտում, ըստ ներկրման եւ իրացման համապատասխան թույլատվությունների, իսկ արտադրանքի որակի կամ արդյունավետության կամ պատրաստման նյութերի պարունակության համար պատասխանատվություն կրում է արտադրող ընկերություն, ինչպես նաւ իրացման թույլատվություն տրամադրող մարմինը: 3. Ներկրման ժամանակ ապրանքները այդ թվում վերոնշյալ հավելումները ուղեկցվել են համապատասխան փաստաթղթերով, որոնց թվում առկա է եղել Մաքսային միության (ԵԱՏՄ) կողմից տրամադրված պետական գրանցման KZ.16.01.78.003.E.000177.02.14 առ 05.02.2014թ.ի եւ KZ.16.01.78.003.E.000180.02.14 առ 05.02.2014թ.ի վկայականները: 4. Ներկրման ժամանակ Ընկերությունը 27.11.2015թ.-ին վերոնշյալ կենսաբանական ակտիվ հավելումների համար, ստացել է ներմուծման թույլատվություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից: 5. Ներկա պահին «Սեալեքս ֆորտե» N12 և «Ալիկապս» N8 կենսաբանական ակտիվ հավելումների վաճառքը դադարեցված է հետագա պարզաբանումների համար: 6. Ներկա պահին բանակցություններ են վարվում արտադրող ընկերության, ինչպես նաւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, պարզաբանելու վերոնշյալ ներկայացված փաստերը: Պարզաբանումներ ստանալուց հետո Ընկերություն հանդես կգա նոր հայտարարությամբ: «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ