Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռամազոտին ապրիլի 24-ին Բաքվում համերգ չի տա

Քաղաքականություն
ramazoti

Էրոս Ռամազոտիի համերգը Բաքվում, որը նախատեսված էր ապրիլի 24-ին, տեղափոխվել է մեկ այլ օր: Երգչի պաշտոնական կայքում նշված է, որ նա Բաքվում ելույթ է ունենալու ապրիլի 28-ին: Բաքվի փոխարեն նույն օրը Ռամազոտին համերգ կտա Թբիլիսիում: Համերգը Վրաստանի տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում է լինելու: Թբիլիսիի համերգից անմիջապես հետո Էրոս Ռամազոտին կժամանի Երեւան՝ իր հետ բերելով տասը մեքենա տեխնիկա: Հիշեցնենք, որ իտալացի երգչի համերգը Երեւանում նախատեսված է ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, օրեր առաջ համերգի կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշված էր, թե հրավիրատոմսեր նախատեսված չեն ոչ օլիգարխների, ոչ  չինովնիկների, ոչ  գործարարներին համար: baku