Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասացի երեխա ենք ունենալու՝ հրաժարվեց ինձնից էլ, երեխայից էլ»․ Հետք

Հասարակություն
66659_b

Գայանե Սարգսյան Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան: Մարիայի հետ սկզբնական շրջանում հանդիպել չհաջողվեց. նա Երևանում էր, խոստացավ Վանաձոր վերադառնալուն պես հանդիպել: Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Վանաձորի կայարանամերձ հատվածում հայտնաբերել են հոշոտված կնոջ դիակ: Մի քանի օր անց Վանաձոր եկած Մարիան զանգահարեց, առաջարկեց հանդիպել ու պատմեց, որ հայտնաբերված հոշոտված կինը իր մայրն է: Մոր մասին զրույցը Մարիային տարավ ետ՝ դեպի մանկություն, որտեղից էլ ըստ իրեն սկիզբ են առել բոլոր խնդիրները: Մանկուց մեր ընտանիքին հաշվի չէին առնում, նեղացնում էին միշտ, ընկերություն չէին անում: Մեզ չէին սիրում, որովհետև աղքատ ընտանիք էինք, վատ էինք ապրում, նորմալ հագուստ չունեինք: Մեր տուն անընդհատ ոստիկաններ էին գալիս: Եթե ձեր տուն ոստիկաններ են գալիս՝ վերջ: Ասում եմ՝ լավ, դուք սրբեր եք, դուք դրախտ կընկենք, ես դժոխք, դուք անմեղ եք, ես՝ մեղավոր: Ապրում էի ծնողներիս, երկու եղբորս ու քրոջս հետ: 14 տարեկան էի, երբ հայրս մահացավ  ալկոհոլիզմից, եղբայրս մահացավ 2005թ.-ին՝ 10 տարեկանում, մյուս եղբայրս՝ 2014թ.-ին՝ ինֆարկտից: Քույրս ամուսնացել է ու մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Երբ փոխադրվեցի 6-րդ դասարան, դպրոցը թողեցի: Վատ չէի սովորում, 4 կամ 3 էի ստանում, երբեմն նաև 5: Տարբեր խնդիրների պատճառով հաճախ դպրոց չէի կարողանում գնալ, տանը տեղ չկար դաս անելու, ամենուր խառնաշփոթ էր, գնում էիր դպրոց՝ դպրոցում էին քեզ նեղացնում: Ընկերներ, ընկերուհիներ չունեի: Ֆիոլետովոյում սկսեցին ծաղրել ինձ, նորմալ հագուստ չունեի: Շատ վիրավորական էր, որ բոլոր երեխաներն ամեն ինչ ունեն, իսկ դու՝ ոչ: Ես միշտ ստիպված էի լինում ինչ-որ բան ապացուցել բոլորին: Բոլորին միշտ ասում էի՝ ես կգնամ Ռուսաստան, ձեր համար ծնողներն են ամեն ինչ առնում, իմ համար էլ ես կառնեմ,  կաշխատեմ՝ կառնեմ: Հորս մահից հետո Կրասնոդարում ապրող հորեղբորս խնդրեցի, որ իրենց մոտ գնամ: Տարան, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո հայտնվեցի ինտերնատում: Ինտերնատն իր օրենքներն ունի. եթե դու քո դիրքը չդնես,  քեզ կխեղճացնեն: Միշտ կռվում էինք այնտեղ… Ինտերնատից հետո սկսեցի տարբեր գյուղերում աշխատել։ Հիմա ափսոսում եմ, որ դպրոցը թողել եմ: Հնարավորություն լիներ, կուզեի գոնե հիմա ավարտել ուսումս, անկեղծ: Իսկ այն ժամանակ հնարավորություն չկար: Ավելի լավ կլիներ, որ այն ժամանակ պետությունը մեզ ինտերնատ ուղարկեր, ծնողներիս զրկեր ծնողական իրավունքներից:  Ավելի լավ կլիներ, անկեղծ, քան թե հայրս, մայրս հարբեցությամբ զբաղվեին: Այն ժամանակ, որ դպրոցը թողեցի, դա ոչ ոքի հետաքրքիր չէր, բոլորը թքած ունեին: Ավելի լավ էր զրկեին ծնողական իրավունքներից, ուղարկեին ինտերնատ, ես ուսումս կավարտեի, կյանքս ուրիշ ձևով կդասավորվեր, ինչ-որ մասնագիտություն ձեռք կբերեի: Մի քանի տարի Ռուսաստանում մնալուց հետո վերադարձա Ֆիոլետովո: Երբ մեր աղջիկները մեկնում են Ռուսաստան, սկսում են շալվար հագնել: Այնտեղ ամեն ինչ կարելի է, իսկ այստեղ՝ չէ: Այստեղ պետք է թաշկինակ կապել: Մեզ մոտ ընդունված չէ, որ աղջիկները շալվար հագնեն: Ես շալվար էի հագնում, սկսեցին ինձ ասել, որ ես հայ եմ: Ասում էի՝ մենք հայկական երկրում ենք ապրում, մենք հայկական հացն ենք ուտում, ինչո՞վ են հայերը վատը…Ասում էին շալվար հագնելը մեղք է: Ասում էի՝ մեր մեղքը դա մեր լեզուն է, իսկ  շալվար  հագնելն ի՞նչ մեղք է: Մեզ մոտ ուղղափառությունը չեն ընդունում, չեն խաչակնքում: Ես ուղղափառությունն ընդունեցի, դա էլ չընդունեցին: Ասացի՝ Աստված մեկն է… Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում