«Ուզում ենք տեսնել՝ Մայրապետյանն օրենքի առաջ պատասխան տալո՞ւ է» (տեսանյութ)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր շարունակվում էր Վարդան Գերավետյանի բողոքն ընդդեմ «Local Developers» ՍՊԸ-ի: Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանին տրվեց վերջին հնարավորությունը՝ Նախագահականից պատասխան ներկայացնելու համար։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր Ալվարդ Հունանյանը նշեց, որ կսպասեն մինչեւ հաջորդ նիստը։ Հենց այդ պատասխանը չլինելու պատճառով էր, որ 5–րդ անգամ հետաձգվում է Վարդան Գերավետյանին՝ իր բնակարանից վտարելու բողոքի քննությունը: Մյուս կողմի՝ «Լոկալ Դեվելոփերս» ընկերության ներկայացուցիչը դեմ էր նիստի հետաձգմանը։ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37շենքերի բնակիչները դիմել են Նախագահի Վերահսկողական ծառայություն՝ համարելով, որ Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության առաջարկած փոխհատուցումը չի համապատասխանում շուկայական գներին։ Մեկ քմ-ի համար՝ որպես փոխհատուցում առաջարկվում է 1200-1300 ԱՄՆ դոլար։ Սերժ Սարգսյանին դիմելու այլ պատճառ էլ կա. «Մենք ուզում ենք տեսնել՝ Սամվել Մայրապետյանը ինչ-որ կերպ իր ապօրինությունների համար օրենքի առաջ պատասխան տալո՞ւ է»։ Դիտեք նաև տեսանյութը