Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր շան անունը չպետք է լինի ձեր գաղտնաբառը» (տեսանյութ)

Հասարակություն
Samvel_Martirosyan

Հանրությունը հաճախ տեղյակ չի լինում, որ բանկոմատը կարող է գողանալ իր անձնական տվյալներն ու գումարները: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ դա գիտելիքի, ինչպես նաեւ՝ պատշաճ իրազեկման պակասի հետեւանք է.  «Ավելի անվտանգ է օգտվել այն բանկոմատից, որ բանկի տարածքում է գտնվում. գոնե այդտեղ վերահսկողություն կա»: Ըստ նրա՝ այսօր կան հատուկ սարքեր՝ սկիմերներ, որոնց միջոցով է իրականացվում բանկոմատներից տվյալների գողությունը. «Սկիմերներից պաշտպանված բանկոմատներ կան, որոնց քարտը մտցնելու տեղը հատուկ ուռուցիկ է, որ այնտեղ լրացուցիչ որեւէ այլ սարք հնարավոր չլինի դնել: Սկիմերները թույլ են կպած: Դրանք տեղադրվում են նաեւ PIN կոդը հավաքելու ստեղնաշարի վրա»: Կիբերանվտանգության ոլորտի զարգացմանը նվիրված ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի անցկացրած լսումներին Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ սոցցանցերի պաշտպանվածությանը. արդյոք ՀՀ ԱԱԾ-ն վերահսկո՞ւմ է դրանք. «Մենք միշտ մտքում պետք է պահենք, որ հնարավոր է, որ լինի, բայց ոչ մի փաստ, կամ գոնե կիսափաստ գոյություն չունի: Օրինակ՝ հեռախոսների գաղտնալսման մասին մենք գիտենք բազմաթիվ արտահոսքեր»: Ֆեյսբուքը նա չի համարում վստահելի շփման միջոց. «Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեզ մոտ է, այլեւ ֆեյսբուքյան սերվերներում: Ինչ վերաբերում է գաղտնաբառին, ապա այն պետք է, իհարկե, բարդ լինի՝ տառ, մեծատառ, թիվ, նշան, մի 12 սիմվոլ ու չկռահվող, այսինքն՝ ձեր շան անունը չպետք է լինի»: