Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատը՝ «ՀԷՑ»-ի նոր ապրանքանշանի կենտրոնում

Հասարակություն
hec

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փոխել է իր ապրանքանշանը: Փոխվել է գունային գամման, պահպանվել նախկինում օգտագործվող տառատեսակը: Ապրանքանշանը մշակվել է «Տաշիր» ընկերությունների Խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լոգոտիպերի հիման վրա, օգտագործվել են վերջիններիս հիմնական էլեմենտները: «Տաշիր»-ի լոգոտիպը մշակվել է FITCH միջազգային գործակալության կողմից 2015 թ.-ի հոկտեմբերին: Այն արտացոլում է բիզնեսի երկարամյա պատմությունը, Խմբի բազմապրոֆիլ կառուցվածքն ու մասշտաբը: Նրանում միավորված են բազմաշերտ ադամանդի, ինչպես նաև հայկական խաչքարի վրա հաճախ պատկերվող հարատև կյանքի խորհրդանիշերը՝ կայունության և մշտապես առաջ գնալու ձգտման խորհրդով։ «ՀԷՑ»-ի նոր ապրանքանշանի կենտրոնում ուրվագծված է Արարատը և գրված են Ընկերության անվան սկզբնատառերը: