Արդյո՞ք Ուկրաինայի վիճակն այսօր տարբերվում է Յանուկովիչի ժամանակներից (տեսանյութ)
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի կազմած կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը 95-րդն է աշխարհի 167 երկրներից: Մեր հարեւաններից Վրաստանի եւ Թուրքիայի վիճակն այս առումով գերադասելի է, դրանք զբաղեցնում են 48 եւ 66-րդ տեղերը: Իսկ Իրանն, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մեզ այդ առումով զիջում են: Մեզնից վատ է ցուցանիշը նաև Ուկրաինայում, որի մասին այսօր փոքր-ինչ ավելի մանրամասն կխոսենք: Թվերն, անշուշտ, պայմանական են, եւ հասկանալի է, որ հետխորհրդային երկրների խնդիրները հիմնականում նույնն են: Այսպես կոչված՝ սոցիալիստական տնտեսությունից շուկայական հարաբերությունների անցնելու ժամանակ հարստության տեր դարձան պատահական մարդիկ, որոնք սերտաճեցին իշխանության հետ եւ ստեղծեցին օլիգարխիկ համակարգ` քրեական երանգներով: Որքան հասկանում ենք, նաեւ դրա դեմ բողոքելու էին դուրս եկել ուկրաինացիները՝ երկու Մայդանների ժամանակ: Մասնավորապես ակնհայտ է, որ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը կոռումպացված էր ոտքից գլուխ, եւ դա առաջացնում էր քաղաքացիների բուռն դժգոհությունը: Դժվար է, սակայն, ասել՝ արդյոք այսօրվա իրավիճակը էականորեն տարբերվում է Յանուկովիչի ժամանակաշրջանից։ «Ա1+»-ի զրուցակիցն է Ուկրաինայի Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոն ՀԿ ղեկավար Վիտալի Շաբունինը: