Լ. Զուրաբյանի ծանոթը 40 հազար դոլարով կարող է նկարահանումն իրականացնել (տեսանյութ)
ԸՕ նոր նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հրապարակեց հասարակական-քաղաքական միասնական պլատֆորմի հինգ կետը՝ ընտրացուցակների մաքրում, քվեարկված քվեացուցակների հրապարակում, ընտրատեղամասերի նկարահանում, մատների թանաքոտում, ռեյտինգային քվեարկության բացակայություն. «Ութ ՀԿ, ութ քաղաքական ուժ, որոշ կետերով նաեւ՝ ԲՀԿ-ն, մի քանի ժամում միացել են պլատֆորմին: Սա դեռ միայն բազան է: Դուք պատրա՞ստ եք գնալ զիջումների»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա հարգանքի տեղ չէ. «Մենք այստեղ խոսում ենք ԸՕ մասին: Անհեթեթ զիջումները, իհարկե, չեն ընդունվելու, մյուսները, այո, պատշաճ ընտրություններ անցկացնելու համար, կընդունենք: Երբ նկարահանման մասին խոսեցինք, որ Լեւոն Զուրաբյանի ծանոթը 40 հազար դոլարով կարող է ամբողջ նկարահանումը իրականացնել, մենք համաձայնվեցինք, ես ինքս երկու ձեռքով կողմ էի ու անգամ դիմել եմ միջազգային կառույցներին, որ գումար տրվի այդ նպատակով: Սա ողջամիտ առաջարկ էր»: