Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գնի հարցը դեռ քննարկման փուլում է. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
varchapet-nkar

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այժմ մեր երկրի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակով քննարկվում է գազի սակագնի իջեցման հարցը։ «Մենք հույս ունենք, որ անպայման կվերանայվի, որովհետև դրական մոտեցում կա Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Մեր նպատակն է փորձել ինչ-որ չափով նվազեցնել, որպեսզի կարողանան մեր գործարարները, մեր հասարակությունն օգտվել ավելի նվազ սակագնով գազից»,-ասաց նա։ Հարցին, թե որտե՞ղ է իրեն տեսնում վարչապետը հետագայում, նա նշեց. «Հիմա ես այս պաշտոնում աշխատում եմ, ի՞նչ է նշանակում՝ որտե՞ղ եմ տեսնում»։ Դիտարկմանը, թե պարոն Աբրահամյանն ավելի վաղ նշել էր, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, սա էլ է փոխվելու, նա արձագանքեց. «Այո, բայց ես չգիտեմ՝ երբ կփոխվի։ Երբ փոխվի, այն ժամանակ կորոշենք»։