A
A
Ահաբեկչությունը կարող է հանգեցնել ԵՄ-Թուրքիա սահմանի վերահսկողությանը
21.30 Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկությունը կարող է հանգեցնել ԵՄ-Թուրքիա սահմանի վերահսկողությանը, կարծում են Stratfor-ի վերլուծաբանները:
Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից:
21.00 Բելգիայում ավելի քան 600 թռիչքներ են չեղարկվել՝ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հաստատել է, որ իրենք են հեղինակը՝ Բրյուսելում իրականացված ահաբեկության:
Սակրավորներն այսօր վնասազերծել են օդանավակայանի տարածքում հայտնաբերված երրորդ ռումբը:
19.45 Բելգիայում տուժածների թիվը հասել է 230 -ի։ Նրանցից 100-ը վնասվածքներ են ստացել օդանավակայանում, իսկ մյուսները՝ մետրոյում։
Բելգիայի Ներքին գործերի նախարարությունն առայժմ հստակ տվյալներ չի հաղորդում զոհվածների մասին։18.50 Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Վաղը կխոնարհվեն Բելգիայի, ինչպես նաև Գերմանիայի պետական դրոշները։ 18.26 Բրյուսելում այս պահին տարհանում են Եվրահանձնաժողովի կենտրոնական շտաբի աշխատակիցներին։ Եվրախորհրդարանի երեք պատգամավորներ վնասվածքներ են ստացել մետրոյում տեղի ունեցած պայթյունից։ 17.32 Զոհերի թիվը՝ 34, վիրավորների թիվը՝ 170-ից ավելի։ Քիչ առաջ Բրյուսելի օդանավակայանում եւս մեկ պայթյուն է որոտացել՝ սակրավորների ստուգումների արդյունքում. մահապարտը չէր հասցրել պայթեցնել «գոտին»։ Երկու անձ ձերբակալվել է. օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են մի կասկածյալի։ Սրանք Բելգիայի ահաբեկչությունից հետո վերջին տվյալներն են՝ ըստ միջազգային մամուլի։ 16.12. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը։ Այս մասին հաղորդել են իտալական լրատվամիջոցները։ Ըստ Բելգիայի Առողջապահության նախարարության տվյալների՝ այսօր Բրյուսելում ահաբեկչական գործողություններից տուժածների թիվը հասել է 81-ի։ 14.39 Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում, ուր տեղակայված է Եվրամիության շենքը, քիչ առաջ պայթյուն է որոտացել. այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։ Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը եղել է սակրավորների աշխատանքի ընթացքում։ Տուժողներ չկան։ Սակրավորները կասկածելի տոպրակ են գտել նաև Բրյուսելի Թագավորական պալատի մոտ։ 14.11 Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի մետրոյի երեք կայարաններում պայթյունների արդյունքում 10 մարդ է զոհվել։ Կայարաններից մեկը, որ կոչվում է Շուման, գտնվում է հենց Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության շենքերի հարևանությամբ: Առավոտյան պայթյուն էր որոտացել օդանավակայանում, որի արդյունքում էլ գրանցվել էր 17 զոհ։ Բելգիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն։ Մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Քաղաքացիներին կոչ են արել դուրս չգալ փողոց: Մեզ հետ հեռախոսազրույցում Բրյուսելում բնակվող Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ իր երեխաները դպրոցում են, և միայն հեռախոսով է կարողացել երեխաների հետ խոսել. «Նրանց չեն թողնում դպրոցից դուրս գալ, և խիստ հսկողություն է սահմանված»։ Այսօր շրջափակվել է նաև Փարիզի Գաղդունող կայարանը։
Բելգիան փակել է Ֆրանսիայի հետ սահմանը, խիստ վերահսկողություն է սահմանվել երկրի ատոմային օբյեկտների վրա. հաղորդում են ԶԼՄ-ները։