Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե էլեգանտ, այլ փայլուն լուծում՝ Դավիթ Հարությունյանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d2dc04d2a393ce80aa659a35f48d30b9

ԸՕ նոր նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ՔՊ կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը, հարց ուղղելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, նկատեց, որ նրա այսօրվա եւ նախկին հայտարարությունները ԶԼՄ-ների թվի սահմանափակման վերաբերյալ հակասում են միմյանց. «Լուծումը կիսատ է. դուք նախկինում ասում էիք, որ թիվը պետք է սահմանափակվի, քանի որ լրագրողների կուտակումները խանգարում են ընտրությունների բնականոն ընթացքին, իսկ հիմա ասում եք՝ պատրաստ եք ամեն ԶԼՄ-ից 40 ներկայացուցիչ հավատարմագրել: Շատ հաճախ ԶԼՄ ներկայացուցիչների փոխարեն օգտագործվում է լրագրող եզրույթը, դա սխալ է,  քանի որ օրենքով ԶԼՄ ներկայացուցիչ է: ԶԼՄ-ն տեսականորեն կարող է չունենա այդ պահին երկու հազար լրագրող, սակայն այդ օրերի համար կարող է հավատարմագրել երկու հազար ներկայացուցիչ՝ միայն ընտրությունների լուսաբանման համար»: Ի պատասխան Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընդունում է, որ սա էլեգանտ լուծում չէ. «Սակայն սխալ է, երբ ասում եք էլեգանտ լուծում չէ, սակայն առաջարկում եք որեւէ տարբերակ: Եթե դուք առաջարկեք ողջամիտ մի առաջարկ, ես վստահեցնում եմ ձեզ, կքննարկենք: Եթե ընտրատեղամասում լինեն հարյուրից ավելի ԶԼՄ ներկայացուցիչներ, դա կլինի ժողովրդավարական ընտրությո՞ւն, թե ծաղր, կարծում եմ՝ ծաղր: Մենք ընդամենը պարզ լուծում ենք գտել՝ որտեղ ուզում են, թող երկար կանգնեն լրագրողները: Արդյոք սա փայլում լուծում չէ՞, այո, փայլուն է»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ կոչ արեց ձեւավորել աշխատանքային խումբ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին ու գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները. «ԸՕ 240 էջանոց փաստաթուղթը այնպիսի լեզվով է գրված, որ խմբագրելու ու պարզեցնելու շատ բան կա»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ չի ուզում կրկնել իր այն հարցերը, որոնք բազմիցս հնչեցրել է. «Ինձ համար կարեւոր է, որ ԶԼՄ-ների հետ կապված դրույթը վերանայվում է, իսկ մեր առաջարկը, որ կուսակցությունները ընտրատեղամասում ունենան երկու վստահված անձ, ընդունվել է: Դուք նաեւ ասացիք, որ X ժամանակ անց էլեկտրոնային տարբերակով ստորագրված ընտրացուցակները կհրապարակվեն: Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է լինելու այդ ժամանակը, ովքե՞ր են ունենալու իրավունք այդ համեմատությունը անելու»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ դեռ աշխատելու են այդ ժամանակը որոշելու դրույթի վրա. «Դուք եւս առաջարկեք, քննարկենք: Ինչ վերաբերում է քվեարկված ընտրացուցակների էլեկտրոնային հրապարակմանը, ապա ծրագրային մի ապահովում կմշակենք, որի կոդը բաց կլինի ձեր կուսակցության ծրագրավորողների համար: Այդ ծրագիրը ոչ թե ցույց է տալու ստորագրված ընտրացուցակները, այլ համեմատելու է ընտրատեղամասերում կախված ցուցակների հետ: Սա որոշակի տեսքով հաշվետվություն է տալու: Այնուհետեւ, այդ ամբողջ ինֆորմացիան կջնջվի, որ համակարգչում չմնա որեւէ տեղեկություն՝ հետագայում պաշտոնական հրապարակումներից խուսափելու համար»: