A
A
Բրյուսելում հայ պատգամավորները չեն տուժել
Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ Այս մասին հայտնում է ԱԺ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա Ֆեյսբուքում գրառում է արել, որ Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին։
Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) է մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Հրանտ Բագրատյանը, Միքայել Մելքումյանը։