Ապրիլին «Յուքոմ»-ի բրենդը փոփոխություն կկրի
2015 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք բերեց «Օրանժ Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը՝ այդպիսով ընդլայնելով իր ծառայությունները դեպի բջջային կապի և շարժական իներնետի ծառայությունների տրամադրում: Այժմ «Յուքոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ և շուտով կմիավորվեն մեկ միասնական՝ «Յուքոմ» բրենդի տակ: Այդուհանդերձ, փոփոխությունների փուլը գրեթե աննկատ կանցնի «Օրանժ Արմենիայի» բաժանորդների համար, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել: Փոփոխությունները դեռ կլինեն ապագայում և միայն դեպի լավը: «Յուքոմ» ընկերության որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլ նաև կբարելավվի «Օրանժ Արմենիայի» ողջ ենթակառուցվածքը: Առաջին քայլն արդեն արվել է՝ «Յուքոմը» սկսել է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանցՀայաստանի ողջ տարածքում: Բրենդի փոփոխման փուլից անմիջապես հետո, որը տեղի կունենա ապրիլ ամսվա ընթացքում, բոլոր բաժանորդներին սպասվում են հաճելի անակնկալներ նոր առաջարկների, փաթեթների և ծառայությունների տեսքով: