Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամալյա Շառոյանը 14-րդն է որակավորման փուլում

Սպորտ
sport-atletika

ԱՄՆ Պորտլանդ քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մասնակից Ամալյա Շառոյանը ժամանակից շուտ ավարտել է ելույթները: Կանանց 400 մետր արագավազքի որակավորման փուլում մեր մարզուհին 55,13 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը: Ամալյա Շառոյանին չի հաջողվել մտնել կիսաեզրափակիչ փուլ, քանի որ նման իրավունք ստացել են 1-12-րդ տեղերը զբաղեցրած մարզուհիները: