Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագ շաբաթվա ծիսակարգ և ժամանակացույց

Հասարակություն
caxkazard1

Ծաղկազարդի կիրակիով սկսվում են Մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը: Այդ շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ Տիրոջ տնօրինությունների լրումը եղավ: Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ այս հղումով:  Մարտի 21-ինԱվագ երկուշաբթի: Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր: ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն Մարտի 22-ինԱվագ երեքշաբթիՏասը կույսերի հիշատակության օր: ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող աղջնակներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու. հինգը`խելացի, հինգը` հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են: Մարտի 23-ին` Ավագ չորեքշաբթիՀիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության: ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն Մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օր: ժ. 9.00-ին` առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ ժ. 11.00-ին` Ս. Պատարագ ժ. 16.30-ին` Ոտնլվայի արարողություն: Ավարտին` յուղի օրհնություն ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն ժ. 19.00-ին` Խավարման կարգ: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, իսկ 1 մեծ մոմը կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: Մարտի 25-ին` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: ժ. 11.00-ին` Խաչելության կարգ: Ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակի խավարումը, մահը ժ. 17.00-ին` Թաղման կարգ: Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը, որը պտտվում է եկեղեցում կամ եկեղեցու շուրջ: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:   Մարտի 26-ին` Ավագ շաբաթԴժոխքի ավերում: Ճրագալույց: ժ. 9.00-ին առավոտյան ժամերգություն ժ. 17.00-ին` երեկոյան ժամերգություն ժ. 18.00-ին` Ճրագալույցի Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի կտրվի Ս. Հարության Ավետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի: Ավագ շաբաթին հաջորդում են.  Մարտի 27-ին`Սուրբ Զատիկ. Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն: ժ. 11.00-ին` տոնական Ս. Պատարագ Մարտի 28-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: ժ. 10.30-ին` Ս. Պատարագ ժ. 12.30-ին` Հոգեհանգիստ