Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեդվեդևը Հայաստանում գազի մասին հայտարարություն կանի» (տեսանյութ)

Տնտեսություն
bostanjyan1

«Եթե սահմանենք Հայաստանում աղքատության իրական մակարդակը, ապա այն կարող է հասնել 70-80 տոկոսի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Գազն այն ապրանքատեսակն է, որն ի տարբերություն այլ ապրանքների, սպառում են բոլորը, եւ, բնականաբար, դա ուղղակիորեն կապված է հասարակության եկամտի հետ»,-նշեց նա՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ ընթացող բանակցություններին: Վարդան Բոստանջյանը հույս ունի, որ առաջիկայում որոշում կկայացվի՝ հօգուտ հասարակության: Ըստ նրա, սակայն, Հայաստանը չէր կարող նախաձեռնել այս բանակցություններն իր հայեցողությամբ. «Ուժեղ, մատակարարող կողմը Հայաստանի հետ մտնում է դրական հարաբերությունների մեջ, որպեսզի էժանացնի գազի սակագինը, հակառակ դեպքում՝ նրանք ընդհանրապես կարող էին ասել, թե բանակցություններ այս թեմայով չեն կարող լինել»: Տնտեսագետը կարծում է, որ ապրիլին Հայաստան կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը կհայտարարի գազի սակագնի վերաբերյալ ՌԴ որոշման մասին: