Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին գլորվել է 50 մետր խորությամբ անդունդը. shamshyan.com

Հասարակություն
shamshyan

Այսօր` մարտի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 21 ջոկատը` ջոկատի հրամանատար Հարություն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Բազմաբերդ գյուղի բնակիչ, 40–ամյա Ահարոն Մկրտչյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները, քննիչներն ու փրկարարները սպասում են դատաբժշկին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում և 4 ժամ առաջ է ժամանել Հայաստան և ընկերների հետ օդանավակայանից եկել էին «Նավոյի» ռեստորանային համալիր` նշելու նրա վերադարձը հայրենիք: Ընկերները հաց ուտելիս են եղել և նրանցից մեկը նկատել է, որ Ահարոնը դուրս է եկել ռեստորանից և անդունդի եզրից, ըստ ընկերների պատմածի` անզգուշաբար վայր է ընկել մոտ 50 մետր: © shamshyan.com