Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց հանձնվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
ar

Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները: Նախ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը շատ արագ հաղթեց Ռուսաստանից Պյոտր Սվիդլերին: Ապա մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Այնուհետեւ խաղաղ դաշն կնքեցին հոլանդացի Անիշ Գիրին ու բուլղարացի Վեսելին Թոփալովը: Արդյունքում, սեւ-սպիտակ խաղատախտակի առջեւ մնացին Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ վերջնախաղում ստացավ մեկ զինվորի առավելություն: Ամերիկացի գրոսմայստերը երկար ժամանակ անսխալ պաշտպանվում էր եւ դժվարացնում սպիտակ զինվորների առաջխաղացումը: Սակայն Լեւոն Արոնյանը հաշվենկատ քայլերով մրցակցին պարտադրեց իր կամքը, իսկ 83-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց Սերգեյ Կարյակինին: Հաջորդ տուրում, որը կկայանա մարտի 19-ին, իրար հետ կհանդիպեն հենց մրցաշարի երկու առաջատարները: Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: