Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սարգսյանի սիրած կոչումը՝ Երեւանի առաջին թշնամի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
521614_156095451183166_1225249679_n1

«Արամ Մանուկյանն ասում է, որ Նարեկ Սարգսյանին պետք է, չեմ հիշում,կախել, թե գնդակահարել: Երբ որ ինձ հարցնում են, թե քո ամենասիրած կոչումը որն է, պատասխանում եմ՝ այն, որ ինձ համարել են Երեւանի առաջին թշնամի: Որովհետեւ երբ որ տեսել եմ, թե ինչ մարդկանց են համարել թշնամի իրենց արած գործերի համար, ես ինձ բավարարված եմ զգում»,- «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին օրինագծի քննարկումների եզրափակիչ խոսքում ասում է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նկատում է, որ բազմաթիվ հողին հավասարեցված կառույցների հետ ինքը կապ չունի՝ քանդել սկսել են Լենինի պատվանդանից: «Պաշտոնապես ասում եմ՝ ոչ Երիտասարդական պալատի, ոչ Սպայի տան, ոչ «Սեւան» հյուրանոցի հետ որեւիցե առնչություն չեմ ունեցել, շատ պարզ պատճառով, որովհետեւ ես պետական պաշտոն չեմ ունեցել»: Նախարարը դեմ է պատգամավորներից ոմանց կեցվածքին, որով վերջիններս պաշտպանում են արտասահմանցի շինարարների հաջողությունները, բայց չեն նկատում հայ շինարարներին: «Գյումրիի 451 սերիայի պանելային շենքերը Եվրոպական դասագրքերում տեղ են գտել: Եթե ձեզ պատմեի, թե շինարարներն ինչ պատմություններ ունեն իրենց չգնահատվելու, արժեր լսել: Ես կուզեի, որ պաշտպանեիք այս («Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին) որոշումը»,-թեման ամփոփում է ՀՀ քաղաքաշինության նախարարը: