Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահերի բախման խնդիր կա. Յոլյանը՝ գազի գնի մասին

Տնտեսություն
yolyan-3

«Երբ մեկը մի բան է վաճառում, մյուսը գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել գինը, մյուսը ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը՝ խոսելով ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունների մասին: Ըստ նրա, սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է: Ի՞նչ կլինի ապրիլի մեկից հետո, երբ ավարտվի գործող սակագնով գազ մատակարարելու պայմանագիրը. նախարարը կարճ պատասխանեց. «Դրանից հետո, հույս ունենք՝ իջնելու է»: Լեւոն Յոլյանը նշեց նաեւ, որ ռուսական կողմի հետ բանակցություններն այսօրվա դրությամբ ընթանում են այն տրամաբանությամբ, որ Հայաստանը հնարավորություն ունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ բնակիչների համար: Նա հրաժարվեց բանակցային գործընթացի մասին մանրամասներ հայտնել: Ինչպես նաեւ չնշեց ժամկետ, թե երբ կավարտվեն դրանք. «Հուսամ՝ շատ սեղմ ժամկետներում»,-նշեց նախարարը: