Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Երևանում. հարձակում փոխանակման կետի վրա. shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
sham1

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակողը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Արայիկ Մգոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում