Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարում՝ 19 մլն եվրոյի ներդրում

Հասարակություն
saniteq4

Ս.թ. մարտի 15-ին «Սանիթեք» ընկերությունը պաշտոնապես մուտք գործեց Երևան քաղաքում իր կողմից սպասարկվող արդեն 11-րդ վարչական շրջանը՝ Էրեբունին, որտեղ այսուհետև սանմաքրման և աղբահանության ծառայությունները իրականացվելու են ընկերության կողմից: Մարտի 15-ին՝ երեկոյան ժամը 18.00-ին վարչական շրջանում տեղադրվեց առաջին աղբարկղը: Էրեբունի վարչական շրջանը աղբահանության նոր համակարգին պատրաստելու համար «Սանիթեք» ընկերության աշխատակիցները լրացուցիչ թիմով աղբամանների տեղադրման աշխատանքներ են իրականացրել ողջ գիշերվա ընթացքում, և ս.թ. մարտի 16-ի առավոտյան 9-ի դրությամբ Էրեբունի վարչական շրջանում տեղադրած են արդեն թվով 900 աղբամաններ: Աղբամանների տեղադրման վայրը նախապես հաստատվել է վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուների հետ: Այնուամենանիվ, այն դեպքերում, եթե աղբամանները որևէ կերպ կխոչընդոտեն կամ անհարմարություն կպատճառեն վարչական շրջանի բնակիչներին, «Սանիթեք» ընկերությանը պատրաստակամություն է հայտնում իր լիազորությունների շրջանակում և վարչական շրջանի կոմունալ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում քննել և հնարավորության դեպքում իրականացնել դրանց տեղափոխումը այլ վայր: Էրեբունի վարչական շրջանում, ինչպես և մյուս վարչական շրջաններում, աղբահանությունը իրականացվելու է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով: Իսկ փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնելու են գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն: Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունն  մեկ տարվա ընթացքում Հայաստանում 19 միլիոն եվրոյի ներդրում է կատարել: Ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված բոլոր աղբամանները գերմանական արտադրության են: saniteq1 saniteq2 saniteq3 saniteq5 saniteq6 saniteq