«Պուտինը հասկացավ, որ փրկել Ասադին անհնար է» (տեսանյութ)
Ռուսաստանը հեռացրեց ռազմական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ էր հայտարարել ռուսական զինուժի հիմնական մասը Սիրիայից դուրս բերելու մասին։ «Պուտինը հասկացավ, որ փրկել Ասադին անհնար է։ Նրանք հասկացան, որ Ասադը լուրջ պրոբլեմներ ունի, չի տիրապետում իրավիճակին, եւ ժողովուրդը իր դեմ է»,- ասում է վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը։ Ռուսական օդուժը իր գործողությունները Սիրիայում սկսել է 2015 թվականի սեպտեմբերի 30-ից: Պաշտոնական Ռուսաստանը հայտարարել է՝ զորամիավորումները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Սակայն վերլուծաբաններն այդպես չեն կարծում՝ հաշվի առնելով այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։ Տարբեր տվյալներով՝ Սիրիայում ռազմական գործողությունները Ռուսաստանի գրպանից տարեկան տանում են միջինում 1-1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: «Ռուսաստանը անսպառ հնարավորություններ չունի, տնտեսական պրոբլեմներ, սանկցիա, նավթի գին, Ռուսաստանը հաշվարկեց ու հասկացավ, որ շատ է ծախսում ու չի կարող նման կերպ»։ Պետք է փաստել, որ Ռուսաստանի կողմից պաշտոնապես հայտարարված հիմնական խնդիրը՝ ԻՊ-ի ոչնչացումը, այս պահի դրությամբ իրականացված չէ: Հենց դրա համար Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ սիրիական հակամարտության կարգավորման գործընթացից։ Խոստանում է՝ առայժմ միայն խաղաղ միջոցներով։ Պաշտոնական Մոսկվայի նման քայլը մեկնաբանվում է նաեւ որպես արեւմուտքի հետ հարաբերությունների կարգավորման փորձ։ Ավելին՝ տեսանյութով