«Իշխանությունը նպատակ չունի կեղծիք անելու» (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ի՞նչ տարակարծություն ունեն մեր իշխանավորները Վենետիկի հանձնաժողովի հետ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ասաց. «Ես նույնիսկ չգիտեմ՝ հանձնաժողովի հետ հանդիպե՞լ են, թե՞ ոչ»։ Ի՞նչ բացասական հետևանք կլինի, եթե որոշվի հրապարակել ընտրացուցակները. «Դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որպեսզի հանրայնացվի իրենց՝ քվեարկության մասնակցելու, չմասնակցելու հարցը»,-շեշտեց պարոն Սարգսյանը։ Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը մեխանիզմներ է ստեղծում՝ ինքն իր դեմ պայքարելու, որ ընտրակեղծիք չանի, նա նշեց. «Իշխանությունը երբեք նպատակ չունի կեղծիք անելու։ Ազատ, արդար ընտրությունները իշխանության շահերից բխող երևույթ են»։ Պարոն Սարգսյանը նաև տեղյակ չէ՝ արդյո՞ք չկա գեթ մեկ հանրապետական, որ դեմ է ԸՕ դրույթներին, ասում է՝ չգիտի, հարցում չի անցկացրել։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու փաստին, այդ առթիվ պարոն Սարգսյանը նշեց. «Ամեն քաղաքացու իրավունքն է օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու կուսակցություն։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը այժմ դեռ շարունակում է չհավակնել վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոններին, նրա աշխատակազմի ղեկավարը խուսափեց պատասխանից. «Նախագահի ասածները մեկնաբանում է նրա մամուլի ծառայությունը»։