Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դպրոցում միջին որակը բավական իջել է». մասնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3ca2723c0a5f1f007a43eaf04061b11b

Կրթական բարեփոխումները Հայաստանին անհրաժեշտ են օդ ու ջրի պես: Ոլորտի մասնագետները վստահ են՝ առանց բարեփոխումների ու միջազգային փորձը հաշվի առնելու, համակարգը առաջընթաց չի ունենա: Միևնույն ժամանակ, երբեք չպետք է մոռանալ պետության առանձնահատկությունները. «Այդ փոփոխությունները մենք արել ենք շատ շտապ, շատ արագ, սահմանել ենք կարգեր, չափորոշիչներ, բայց հետո տեսել ենք, որ հանրությունը դրա հետ չի գնում, այնպես որ փոփոխություններն անհրաժեշտ են, բայց դրանք պետք է համապատասխանեն մեզ»,- կարծում է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Կրթական ոլորտի բարելավման ամենակարեւոր օղակը մասնագետները համարում են դպրոցը: Հենց այստեղից պետք է սկսել փոփոխությունները. «Դպրոցում բացթողումները շատ են, միջին որակը բավական իջել է, եւ ուսանողները կարիք ունեն կրթության, որը համապատասխանում է միջազգային մակարդակին, իսկ դա նշանակում է, որ ուսանողը ավարտելով՝ կարող է մրցակցել ցանկացած երկրի մասնագետի հետ»,-ասում է ՀՊՄՀ Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Համլետ Հարությունյանը: Իսկ ըստ Ռուբեն Թոփչյանի ավագ դպրոցը պետք է փոխի իր գործառույթը. «Ավագ դպրոցում մասնագիտական առաջին քայլերը պետք է անեն, ոչ թե պատրաստվեն ընդունելության քննություններին»: Կրթության մատուցման մոդելը փոխվել է ամբողջ աշխարհում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը կրթական համակարգում անխուսափելի է: Սա նույնպես մասնագետների վստահմամբ կրթական ոլորտի բարեփոխման կարեւոր տարր է: Հենց այս ուղղությունը ավելի զարգացնելու համար արդեն 2-րդ տարին է ՏԵՄՊՈՒՍ-ն իրականացնում է MathGeAr ծրագիրը, որը միտված է ավելի ժամանակակից ու արդիական դարձնել մաթեմատիկական ուսուցման կազմակերպումը Հայաստանում: Արդյունքում վերապատրաստում կանցնեն դասախոսները, իսկ ուսանողները փոխանակման ծրագրով ուսուցում կանցնեն արտասահմանում: Ավելին՝ տեսանյութով