Սասուն Միքայելյանը ներկայացրել է փաստաթղթերը
Ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը արդեն ներկայացրել է իր փաստաթղթերը Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԸԸՀ ներկայացվում են մարտի 13-ից մինչեւ 18-ը: Իր փաստաթղթերն արդեն ներկայացրել է նաեւ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Հրազդանի քաղաքապետ է ցանկանում դառնալ նաեւ անկուսակցական, ինքնառաջադրված Վաղարշակ Պողոսյանը: Թեկնածուների գրանցումը կատարվելու է մարտի 18-ից մինչեւ 23-ը: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 1996-99 թթ եղել է Հրազդանի քաղաքապետ: Նա հայտարարել է, որ այս անգամ քաղաքապետ ընտրվելու դեպքում բնականոն ճանապարհով ամեն ինչ փոխանցելու է երիտասարդներին: Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: