Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսկանյանը՝ Մարտի 1-ի, Ռ. Քոչարյանի վերադարձի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oskanyan

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցության բացումը որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ բավարար բացատրություն տվել եմ այդ հարցում՝ Քոչարյանը այս կուսակցության որեւէ կապ չունի: Սակայն ես նորից ինձ կրկնեմ, որ ինձ այնպիսի մի վիճակի մեջ չեմ դնելու, որ ինձ տարանջատեմ Քոչարյանից, ես նման խնդիր չունեմ»: Թե ովքեր կներառվեն կուսակցությունում ու հատկապես ովքեր ԲՀԿ խմբակցությունից, պարոն Օսկանյանը խուսափեց պատասխանից՝ ասելով, թե շուտով ամեն ինչ պարզ կլինի. «Անուն ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու. ուղղակի հիմա դա կոռեկտ չէ. երբ վերջնական որոշում կայացվի, այն ժամանակ կիմանաք»: Ի՞նչ ռեսուրսով է նա պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ՝ հաշվի առնելով, որ մարդկանց հիշողությունը կարճ չէ եւ բոլորն էլ հիշում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները, մարտի մեկը եւ Վարդան Օսկանյանին՝ որպես ԱԳ նախարար: Վարդան Օսկանյանը քմծիծաղով պատասխանեց. «Վարդան Օսկանյանի ռեսուրսով, կուսակցության ծրագրով, մեր անելիքներով, երկրի նկատմամբ մեր տեսլականով»: Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ձախողումներ ունեցել է, սակայն մեծ հաջողություններ էլ է ունեցել. «Շատ հարցերում, կարծում եմ, ժողովուրդը դրականորեն է հիշում այդ ժամանակահատվածը: Եկեք ամեն ինչ չսեւացնենք»: Ինչ վերաբերում է Մարտի մեկին. «Համարձակություն եմ ունեցել, որ կանգնեմ կամերայի առաջ, կոչ անեմ և իշխանությանը, և ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել»։ Ավելին՝ տեսանյութով