«Իրենց որոշումը մեզ համար ընդունելի կլինի». վարչապետը՝ ՕԵԿ-ին
Գործադիրն այսօր ձեռնպահ մնաց եզրակացություն հայտնել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Ըստ նախագծի՝ ԱԺ հանձնաժողովներում նիստերն իրավազոր կհամարվեն, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն ոչ թե 1/4-ը, այլ՝ 1/2-ը, իսկ որոշումները կընդունվեն, եթե որոշմանը կողմ քվեարկեն հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը` 1/4-ի փոխարեն: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ԱԺ-ի գործունեությանը եւ բացատրությունն իրենց համար անհասկանալի է: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Իրենց որոշումը մեզ համար ընդունելի կլինի»: