Քաղաքացին մնացել է առանց փաստաթղթերի (տեսանյութ)
Ռոբերտ Խուդոյանն 8 ամսից ավելի է՝ առանց փաստաթղթերի բնակվում է Հայաստանում: «Գնդակի նման ուղարկում են Արարատի մարզ, նա ուղարկում է ՀՔԾ, այնտեղից ուղարկում են Քննչական կոմիտե»,-ասում է նա։ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի նախկին բնակիչը դիմել է մի շարք ատյանների՝ անձնագիր ձեռք բերելու նպատակով, բայց անօգուտ։ Ռոբերտ Խուդոյանն ընտանիքի հետ 1989 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, ձեռք բերել այդ երկրի քաղաքացիություն։ 14 տարի անց տեղափոխվել է Գերմանիա: 2014 թվականի հոկտեմբերին նրան խարդախության մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են եւ Գերմանիայից տեղափոխել Հայաստան։ 2015-ի սեպտեմբերին գործը կարճվել է, ինքն ազատ է արձակվել: Նա այժմ բնակվում է մտերիմներից մեկի բնակարանում: Անձնագրի բացակայության պատճառով չի կարող աշխատել եւ ոչ էլ մեկնել Գերմանիա՝ զավակներին տեսության։ Մանրամասները՝ տեսանյութում