A
A
Պարտականությունը չկատարած օտարերկրացին կզրկվի ՀՀ վիզայից. Փաստինֆո
Մարտի 1-ին ուժի մեջ են մտել նախորդ տարեվերջին Ազգային ժողովի ընդունած ճանապարհային երթեւեկության անվտանագության ապահովման օրենսդրական փաթեթի մաս կազմող՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունն ու լրացումը:
Ըստ այդմ՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է նաև այն դեպքում, երբ նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
Ի դեպ՝ նույն հոդվածի համաձայն, բացառության կարգով այս հիմքի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում